Ցուցահանդեսի նպատակը մայրիկների ուշադրությունը կրծքով կերակրման առավելությունների վրա սեւեռելն է:
Առաջին ալիքի «Մայրիկների ակումբ» հաղորդաշարը հանդես է եկել գեղեցիկ նախաձեռնությամբ: Դեկտեմբերի 23-ին, ժամը 14:00-ին ԿԱՌԼ ԼԵՎՈՆԻ պատկերասրահում կմեկնարկի «Ես սիրում եմ մայրիկիս կաթիկը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Այն կտեւի երկու օր:
Ցուցադրության կդրվի 4 լուսանկարչի 40 լուսանկար, որոնցից յուրաքանչյուրին կցված է կարճ տեղեկություն կրծքով կերակրման առավելությունների մասին: Ցուցահանդեսի նպատակը մայրիկների ուշադրությունը կրծքով կերակրման առավելությունների վրա սեւեռելն է:
Մանրամասները՝ տեսանյութում