ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հենց կառավարության նիստի օրը նախագահի վերահսկողական ծառայության աշխատակիցների հետ շրջել է երեւանյան մի քանի խոշոր սուպերմարկետներում:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հենց կառավարության նիստի օրը նախագահի վերահսկողական ծառայության աշխատակիցների հետ շրջել է երեւանյան մի քանի խոշոր սուպերմարկետներում՝ անձամբ պարզելու արտարժույթի շուկայում տիրող իրարանցումը, ինչպես նաև ստուգելու գների աճի միտումները:
Այնուհետև գործադիրի նիստում Հովիկ Աբրահամյանը հստակեցրել է, որ պատժելու են հասարակության շրջանում խուճապ ստեղծած բիզնեսմեն-գրպանահատներին:
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը նիստում առաջադրանք ստացավ զբաղվել շաքարավազի, այլուրի ու մի խումբ այլ ապրանքների գնաճի հարցով ու պարզել՝ համաչա՞փ են դրանք արտարժույթի շուկայի փոփոխություններին, թե ոչ:
Մանրամասները` տեսանյութում