Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում գործող «Նոր սերունդ» երիտասարդական կազմակերպությունը տոնել է հիմնադրման արծաթե հոբելյանը:
Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում գործող «Նոր սերունդ» երիտասարդական կազմակերպությունը տոնել է հիմնադրման արծաթե հոբելյանը: Միջոցառումն ուղեկցվել է ազգային երգուպարով ու հաճելի մթնոլորտով: Կազմակերպության ղեկավարները խոստացել են ամեն ինչ անել, որպեսզի պետերբուրգահայ երիտասարդությունն էլ ավելի կապվի հայրենիքին:
Կազմակերպությանը շնորհավորելու էին եկել սբ Կատարինե հայկական եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Սարգիս քահանա Չոփուրյանը, Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանը, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը և այլն:
Մանրամասները` տեսանյութում