Կրթության գերազանցության ազգային ծրագրի հանրային լսումների հերթական կանգառը Արմավիրն էր:
«Կրթության գերազանցության ազգային ծրագրի» հանրային լսումների հերթական կանգառն Արմավիրն էր: Ներկայացնելով ծրագրի նպատակը՝ «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը շեշտը դրել է կրթության սպասավորի դերի բարձրացման վրա:
Նախատեսում է դպրոցներում ներդնել միջազգային չափորոշիչներին համապատասխան հայալեզու կրթական ծրագիր՝ Արարատյան բակալավրիատ, եւ պատրաստել այդ ծրագրին համապատասխանող մասնագետներ: Հանդիպումն ավելի արդյունավետ դարձնելու համար հնարավորություն տրվեց անցնել հարց ու առաջարկ ձևաչափին:
Հետաքրքրությունը շատ էր մասնավորապես վերապատրաստվող ուսուցչի ընտրության մասով. ի վերջո ո՞վ է ընտրելու նրան եւ ի՞նչ սկզբունքներով:
Մանրամասները` տեսանյութում