Վաշինգտոնն ու Հավանան փորձում են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, որոնք ընդհատված են ավելի քան կես դար:
Վաշինգտոնն ու Հավանան փորձում են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, որոնք ընդհատված են եղել ավելի քան կես դար: Իր հայտարարության մեջ Բարաք Օբաման նշել է, որ Կուբայի մեկուսացումը լուծում չէ:
ԱՄՆ-ի Նախագահը մտադիր է Կուբան հանել ահաբեկչությունը հովանավորող երկրների ցուցակից, քանի որ այդ երկրում փոփոխություններ են տեղի ունենում:
Նա Կոնգրեսին կոչ է արել չեղյալ հայտարարել Հավանայի դեմ հիսնամյա էմբարգոն: Միջազգային հանրությունը ողջունել է երկու երկրների հարաբերությունների կարգավորման մասին հայտարարությունը՝ այն գնահատելով պատմության շրջադարձային պահ: Եվրոպացիներն ընդունում են, որ փլուզվեց եւս մեկ պատ, իսկ Լատինական Ամերիկան այդ քայլը որակել է որպես մայրցամաքում «սառը պատերազմի» ավարտ:
Տեսանյութը՝ շուտով