Արդեն 8-րդ անգամ անցկացվող տոնավաճառին մասնակցել են ձեռագործի վարպետներ եւ հրուշակագործներ:
Սփյուռքի նախարարության, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» կազմակերպության եւ Հայկական Կարմիր խաչի ընկերության աջակցությամբ տեղի է ունեցել «Սիրիահայ մշակույթի շունչը Երեւանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառի բացման արարողությունը:
Արդեն 8-րդ անգամ անցկացվող տոնավաճառին մասնակցել են ձեռագործի վարպետներ եւ հրուշակագործներ: Իրենց ապրանքատեսակներն են ներկայացրել նաեւ Հայաստանում արտադրություն հիմնած սիրիահայերը:
Ամանորի բարեգործական ցուցահանդես-տոնավաճառն անցկացվում է կառավարության նիստերի դահլիճում եւ կգործի մինչեւ դեկտեմբերի 19-ը:
Մանրամասները` տեսանյութում