Եվրախորհրդարանը հավանություն է տվել Պաղեստին պետությունը ճանաչելու որոշմանը, որը պարտադիր ուժ չունի:
Եվրախորհրդարանը հավանության է արժանացրել Պաղեստին պետությունը ճանաչելու որոշմումը, որը պարտադիր ուժ չունի:
Ըստ այդ որոշման` եվրապատգամավորները կողմ են, որ 1967 թվականի սահմաններով ստեղծվի երկու պետություն՝ Պաղեստինը եւ Իսրայելը: Երուսաղեմը լինելու է նրանց ընդհանուր մայրաքաղաքը:
Եվրամիության երկրներից առայժմ միայն Շվեդիան է պաշտոնապես ճանաչել Պաղեստինի անկախությունը: Պաղեստինի ինքնիշխանությունը ճանաչող, սական պարտադիր ուժ չունեցող որոշումներ են ընդունել նաեւ Ֆրանսիան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան եւ Իռլանդիան:
Եվրամիության Ընդհանուր դատարանը պաղեստինյան «Համաս» շարժման անունը այս համատեքստում հանել է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից։