Ազգային ժողովը սպառել է արտահերթի օրակարգը եւ նախաձեռնել նոր արտահերթ նիստ:
Ազգային ժողովը սպառել է արտահերթի օրակարգը եւ նախաձեռնել նոր արտահերթ նիստ:
Մինչեւ այդ խորհրդարանը քվեարկության է դրել արդեն քննարկած նախագծերը, որոնք առավելապես վերաբերում էին Եվրասիական տնտեսական միությանը մեր երկրի անդամակցությանը: Նոր արտահերթը հրավիրվել է դոլար-դրամ փոխարժեքի կտրուկ տատանումների քննարկման նպատակով:
75 կողմ, 6 դեմ եւ1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովը որոշեց ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հաղորդումը ԿԲ-ի ու Ֆինանսների նախարարության ներկայացուցիչների հետ քննարկել դռնփակ ընթացակարգով եւ առանց ընդմիջման:
Մանրամասները` տեսանյութում