Սիդնեյի սրճարաններից մեկում 16 ժամ փակված պատանդներն ազատ են արձակվել:
Մի քանի օր տեւած ավստրալական դրաման ավարտվեց: Սիդնեյի սրճարաններից մեկում 16 ժամ փակված պատանդներն ազատ են արձակվել: Գործողության ընթացքում 3 մարդ է զոհվել, 5-ը՝ վիրավորվել: Դեպքի վայրում հարյուրավոր քաղաքացիների հետ ծաղիկներ է դրել նաեւ Ավստրալիայի վարչապետը:
Ոստիկանությունը հայտնել է, որ ահաբեկիչը 50-ամյա իրանցի ներգաղթյալ Մեն Հերոն Մոնիսն է: Նախկինում նա մեղադրվել է սեռական բռնության հետ կապված մի քանի պատմության համար, եղել է նաեւ սպանության մասնակից: Ըստ տարբեր աղբյուրների՝ «Շեյխ Հարոն» մականունով հանցագործը հոգեկան խանգարում է ունեցել:
17 մարդու փակի տակ պահելով՝ ահաբեկիչը Ավստրալիայի վարչապետի հետ հեռախոսազրույց էր պահանջում: