Հայ աշուղական երգարվեստի կնքահոր՝ Ջիվանու ժառանգությունը տեղ կգտնի ծննդավայրում հիմնվող տուն-թանգարանում:
Հայ աշուղական երգարվեստի կնքահոր՝ Ջիվանու ժառանգությունը տեղ կգտնի ծննդավայրում հիմնվող տուն-թանգարանում՝ հենց այն տանը, որտեղ ապրել ու ստեղծագործել է նա: «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նիստում ներկայացվել են այս որոշումն ու նախատեսված աշխատանքները։ Նիստին մասնակցել են արվեստի, մշակույթի եւ տարբեր ոլորտների գործիչներ:
«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանի խոսքով՝ Ջիվանին վաղուց նվաճել էր թանգարան ունենալու պատիվը:
Հիմնադրամը նախատեսում է Ջավախքում ստեղծել նաեւ Դերենիկ Դեմիրճյանի ու Հավասու տուն-թանգարանները:
Մանրամասները` տեսանյութում