Մայր Աթոռը Կրթության եւ գիտության նախարարության հետ դեռ ամիսներ առաջ մրցույթ էր հայտարարել «Ավետարանական թեմաները հայ դպրոցում» խորագրով:
«Անառակ որդու վերադարձը», «Լեռան քարոզը», «Սերմնացանի առակը» եւ շատ այլ աստվածաշնչյան թեմաներ ամիսներ շարունակ հանրակրթական դպրոցների մրցութային ծրագրում էին: Մայր Աթոռը Կրթության եւ գիտության նախարարության հետ դեռ ամիսներ առաջ մրցույթ էր հայտարարել «Ավետարանական թեմաները հայ դպրոցում» խորագրով:
Մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել ավելի քան 800 դպրոց: Հանրապետական փուլին հասել էր 15 կրթօջախ, որոնց աշակերտները մրցանակաբաշխությանը մասնակցելու համար հավաքվել էին Էջմիածնի հայորդաց տանը:
Մանրամասները` տեսանյութում