Մինչեւ նորոգումը քայքայված տանիքներից անձրևաջրերը լցվում էին եկեղեցի, քայքայում պատերը եւ վտանգում նրա գոյությունը:
Ավարտվել է Օձունի սբ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքը: Այն իրականացվել է պետության, եկեղեցու եւ մասնավոր հատվածի համագործակցության արդյունքում: Աշխատանքը վստահվել էր ճարտարապետ Միշա Հակոբյանին, ֆինանսական բոլոր միջոցները տրամադրել է մոսկվաբնակ բարերար Մովսես Ձավարյանը:
Մինչեւ նորոգումը քայքայված տանիքներից անձրևաջրերը լցվում էին եկեղեցի, քայքայում պատերը եւ վտանգում նրա գոյությունը: Եկեղեցին վերականգնվել է նաեւ իտալացի բարձրակարգ մասնագետների աջակցությամբ:
Եկեղեցու հոգևոր հովվի խոսքով՝ աշխատանքներ դեռ շատ կան, պետք է վերականգնել Սմբատ թագավորին վերագրվող միջնադարյան հուշակոթողը, սյունաշարերի ծածկերը եւ մյուս շինությունները:
Մանրամասները՝ տեսանյութում