Աշխարհը բավական սուր է արձագանքել Թուրքիայում իրականացված զանգվածային ձերբակալություններին:
Աշխարհը բավական սուր է արձագանքել Թուրքիայում իրականացված զանգվածային ձերբակալություններին:
Եվրամիությունը և ԱՄՆ-ն խստորեն դատապարտել են խոսքի ազատության դեմ ուղղված ոստիկանական գործողությունները՝ նշելով, որ նման քայլերը ամենեւին չեն նպաստի Թուրքիայի՝ Եվրոպական ընտանիքի անդամ դառնալու ցանկությունների իրականացմանը: Մինչդեռ Անկարայի իշխանությունը պնդում է, որ ձերբակալվածները ահաբեկիչներ են, որոնք ծրագրում էին իրականացնել պետական հեղաշրջում:
Ձերբակալվածների թվում են ոստիկանության նախկին եւ ներկա բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաեւ հայտնի լրագրողներ՝ հիմնականում «Սամանյոլու» հեռուստաալիքի եւ ընդդիմադիր «Զաման» թերթի աշխատակիցներ: Ձերբակալվել է նաեւ «Զամանի» գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլին:
Մանրամասները՝ տեսանյութում