«Բյուրոկրատ» խանութ-սրահում տեղի ունեցած գրքի շնորհանդեսին Տատյանա Մարտիրոսյանը ներկայացրեց իր պատմությունը:
«Բյուրոկրատ» խանութ-սրահում տեղի ունեցած գրքի շնորհանդեսին Տատյանա Մարտիրոսյանը ներկայացրեց իր պատմությունը: Նրա հերոսները կանայք են` Եվան և Մայան: Ինչ կլիներ, եթե Եվան դիմանար և չհամտեսեր արգելված խնձորը` հեղինակի պատմվածքների առաջին հատորի վերնագիրն է: Սա պատմություն է գիտական ֆանտաստիկայի ժանրում:
Երկրորդ հատորում հեղինակը ներկայացրել է իր ռեալիստական ստեղծագործությունները` «Սագա Մայայի» մասին: Երրորդ գրքում էլ հեղինակի չափածո երազներն են ու երևակայությունները: «Կյանքի մասին պատրանքներ» գրքում հեղինակը պատմում է Երուսաղեմի հայ թագուհու մասին, մասնավորապես նշելով՝ ո՞րն էր նրա դերը երկրի կայացման գործում:
Տատյանա Մարտիրոսյանի ստեղծագործությունները այդպես էլ ընթերցողների լայն զանգվածներին չէին հասնի, եթե կանադական հրատարակչական ընկերությունը պատահաբար համացանցում չգտներ ու տպագրելու ցանկություն չհայտներ: