Միջազգային հեղինակավոր մրցույթում պատվավոր տեղ զբաղեցնելուց հետո հայրենիք է վերադարձել պատանի շեփորահար Դանիել Մելքոնյանը:
Միջազգային հեղինակավոր մրցույթում պատվավոր տեղ զբաղեցնելուց հետո հայրենիք է վերադարձել պատանի շեփորահար Դանիել Մելքոնյանը:
Չայկովսկու հայտնի «Շչելկունչիկ» բալետի անունը կրող պատանի երաժիշտների միջազգային հեռուստատեսային մրցույթից Դանիելը վերադարձել է բրոնզե արձանով: Հայ երիտասարդի կատարումը հիացրել է նաեւ ժյուրիի անդամներին: Նա կատարել է համաշխարհային դասականների՝ շեփորի համար գրած գործերը:
Մեծամասշտաբ մրցույթը մեկնարկել է դեռ 2000-ին եւ անցկացվում է 20-րդ դարի սկզբին Ռուսաստանում հիմնված Չայկովսկու անվան համերգասրահում: Ամեն տարի այստեղ անցկացվում են մոտ 300 համերգներ, որոնք հյուրընկալում են շուրջ 400 000 տեղացի եւ օտարերկրացի հանդիսատեսի:
Մանրամասները՝ տեսանյութում