Անցած մի քանի օրերին հայ-ադրբեջանական սահմանը լարված էր, ադրբեջանական կողմը գրեթե ամեն օր խախտում էր հրադադարը:
Անցած մի քանի օրերին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարված էր:
Ադրբեջանական կողմը գրեթե ամեն օր խախտում էր հրադադարը: Ի տարբերություն սովորական դարձած խախտումների, երբ հակառակորդը մեր դիրքերի ուղղությամբ կրակում էր հիմնականում ինքնաձիգերից կամ դիպուկահար զենքերից, այս անգամ ադրբեջանցիները սկսեցին նաեւ ականանետեր օգտագործել:
Հայկական զինված ուժերի ստորաբաժանումները վստահ կատարում են մարտական առաջադրանքն ու կանխում դիվերսիոն ներթափանցման հաճախակի փորձերը: Այս տարվա հուլիսի 31-ին կատարված դեպքը Արցախի ՊԲ զորամասերից մեկի զինծառայողները հիշում են մինչ օրս. մարտական հենակետում հակառակորդի հետախույզները երկու զինվորի կյանք խլեցին:
Մանրամասները՝ տեսանյութում