Հունվարի 1-ից ՆԱՏՕ-ն ռազմական խորհրդատվություն կտրամադրի Աֆղանստանի պաշտպանության ազգային ուժերին:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կողմ է արտահայտվել ՆԱՏՕ-ի եւ Աֆղանստանի միջեւ կնքված համաձայնագրին, որով 2015-ից նախատեսվում է երկրում դաշինքի փոքրաթիվ զորախումբ տեղակայել:
Այս օրերին Աֆղանստանից հեռացող ՆԱՏՕ-ի ուժերին կփոխարինեն ռազմական հրահանգիչները: «Վճռորոշ աջակցություն» անվանումը կրող նոր առաքելությունը հունվարի 1-ից ռազմական խորհրդատվություն կտրամադրի Աֆղանստանի պաշտպանության ազգային ուժերին:
Իրավիճակը երկրում շարունակում է լարված մնալ. թալիբները հարավային Հիլմենդ շրջանում գնդակահարել են 12 սակրավորի, մահապարտ ահաբեկիչը Քաբուլում պայթեցրել է զինվորականների տեղափոխող ավտոբուսը, զոհերի թիվն առնվազն 6-ն է: