Օրենքի նախագծով հասարակական կազմակերպությունները պարտավոր են աուդիտի եզրակացություն ներկայացնել, եթե տարեկան ֆինանսական շրջանառությունը գերազանցում է 10 մլն դրամը։
Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված քննարկման նպատակը հասարակական կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենքում հնարավոր փոփոխություններն առավել արդյունավետ դարձնելն էր:
Քննարկմանը հրավիրված ՀԿ-ների ներկայացուցիչները հնարավություն են ունեցել լիարժեք կերպով մասնակցել փաստաթղթի մշակմանը: Օրենքի նախագծով հասարակական կազմակերպությունները պարտավոր են աուդիտի եզրակացություն ներկայացնել, եթե տարեկան ֆինանսական շրջանառությունը գերազանցում է 10 մլն դրամը։
Կազմակերպությունների ներկայացուցիչների խոսքով՝ աուդիտի ներկայացնելը լրացուցիչ գումար կպահանջի, ինչը գտնելն իրենց համար դժվար կլինի:
Մանրամասները՝ տեսանյութում