Ջրմուղի ֆրանսիացի տնօրենն անձամբ է այցելել բնակարաններ, ծանոթացել վիճակին ու տրամադրել սպասված փոխատուցումը:
Վերջերս դժվար վիճակում էին հայտնվել Կապանի շենքերից մեկի բնակիչները:
Նոյեմբերի սկզբին տեղի ունեցած մայր ջրատարի վթարի պատճառով Բաղաբերդ թաղամասի շենքերից մեկի 26 բնակարանները, ինչպես նաեւ հարեւանությամբ գործող մանկապարտեզի սենյակներն ամբողջությամբ ողողվել էին ջրով: Ջրաշիթը կոտրել էր թե՛ բնակարանների, թե՛ բակում կանգնած մեքենաների ապակիները, շարքից դուրս բերել էլեկտրական տեխնիկան։ Վնասը տասնյակ միլիոնների էր հասնում:
«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի տնօրեն Պատրիկ Լորենն անձամբ է այցելել բնակարաններ, ծանոթացել վիճակին ու տրամադրել սպասված փոխհատուցումը:
Մանրամասները՝ տեսանյութում