«Էրեբունի» բուժկենտրոնում զույգ տղայի ծննդյան լուրը ուրախացրել է Սահակյանների ընտանիքին:
Միայն այս տարի Հայաստանում գրանցվել է արտամարմնային բեղմնավորման 60 դեպք, որանց զգալի մասը «Արագիլ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:
Նման միջամտության շնորհիվ տասնամյա սպասումից հետո զույգ տղա է ծնվել երեւանյան մի երիտասարդ ընտանիքում: «Էրեբունի» բուժկենտրոնում զույգ տղայի ծննդյան լուրը ուրախացրեց նաեւ Սահակյանների ընտանիքին: Նրանք արդեն երրորդ զույգ երեխան են ունենում, բոլորն էլ տղա:
Ամուսինները խոստովանում են՝ չնայած երկվորյակներ ունենալու հնարավորությունը իրենց դեպքում երկկողմանի գենետիկ է, բայց եւ այնպես, չորս տղաներից հետո դարձյալ զույգ տղա ունենալու լուրը փոքր-ինչ շոկային է եղել:
Մանրամասները՝ տեսանյութում