Էդվարդ Նալբանդյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի վերջին հայտարարությունը:
Էդվարդ Նալբանդյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի վերջին հայտարարությունը, թե Ադրբեջանը ղարաբաղյան հիմնախնդիրը լուծելու է ռազմական ճանապարհով:
Հայաստանի արտգործնախարարն ասել է, որ դիվանագիտական լեզուն ըմբռնելի եւ հասկանալի չէ Ադրբեջանի համար, ինչից պետք է համապատասխան եզրակացություններ անեն եռանախագահները:
Նալբանդյանը նաեւ ընդգծել է, որ դեռ մի քանի օր է անցել Բազելում անցկացված ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստից, իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարը շարունակում է ռազմատենչ հայտարարությունները:
Մանրամասները՝ տեսանյութում