ՏՄՊՊՀ ղեկավար Արտակ Շաբոյանը ներկայացրել է հայաստանյան շուկայում վերջին շրջանում առկա գնաճի ցուցանիշները:
Կառավարության նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ գործադիրի անդամները լսել են ՏՄՊՊՀ ղեկավար Արտակ Շաբոյանին, ով ներկայացրել է հայաստանյան շուկայում վերջին շրջանում առկա գնաճի ցուցանիշները:
Հաշվետվությունը, ըստ Արտակ Շաբոյանի, կազմել են նոյեմբերի սկզբից մինչեւ դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում՝ դիտարկելով 16-17 խումբ առաջին անհրաժեշտության ապրանքների գնային փոփոխությունները:
Ներկրվող մթերքների դեպքում թանկացումն ընդհանուր առմամբ համարժեք է դոլարի արժեւորմանը: Բացառություն է, օրինակ, հնդկաձավարը, ինչն արդեն իսկ թանկ գնով է ներկրվում ռուսական շուկայից: Տեղական կաթնամթերքի թանկացումը, ինչպես ասել է Արտակ Շաբոյանը, կարող էր առաջանալ դրսից բերվող փաթեթավորման նյութերի ու կաթի փոշու պատճառով:
Մանրամասները` տեսանյութում