Ուկրաինայի Նախագահ Պյոտր Պորոշենկոն Ռուսաստանին խնդրել է փակել ռուս-ուկրաինական սահմանը:
Ուկրաինայի Նախագահ Պյոտր Պորոշենկոն Ռուսաստանին խնդրել է փակել ռուս-ուկրաինական սահմանը: Պորոշենկոն համոզված է, որ միայն այդ ճանապարհով տարածաշրջանում կարելի է կարճ ժամանակում խաղաղություն հաստատել:
Հայտարարությունը նա արել է Ավստրալիա կատարած այցի ժամանակ, որտեղ քննարկել է երկրին ածխի եւ ուրանի մատակարարման հարցը:
Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը պատրաստակամություն է հայտնել աջակցել Ուկրաինային: