Հայաստանի 2014 թվականի լավագույն մարզիկը հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն է:
Հայաստանի 2014-ի լավագույն մարզիկը հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն է: Նրա օգտին քվեարկել են հարցմանը մասնակցած բոլոր 30 մարզական լրագրողները: Անցնող մրցաշրջանը հաջող էր 22-ամյա գյումրեցու համար:
Ալեքսանյանը հիանալի հանդես եկավ Ֆինլանդիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում: Հաղթելով բոլոր 5 մրցակիցներին՝ ըմբիշը երրորդ անգամ անընդմեջ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:
Տաշքենդում կայացած Աշխարհի առաջնությունում էլ մարզիկը հաղթեց իր բոլոր 5 մրցակիցներին եւ առաջին անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Մարզական լրագրողները անցնող տարվա լավագույն թիմ են ճանաչել օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը: