Ուկրաինայի հարավ-արեւելքում նախօրեին հայտարարված «լռության օրը» երկար չի տեւել:
Ուկրաինայի հարավ-արեւելքում նախօրեին հայտարարված «լռության օրը» երկար չի տեւել:
Ուկրաինական բանակը հաղորդել է հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների մասին: Հաղորդագրություններում նշվում է, որ աշխարհազորայինները 17 անգամ գնդակոծել են Լուգանսկի, Դոնեցկի եւ Դեբալցեւոյի շրջաններում տեղակայված ուկրաինացի ուժայինների դիրքերը:
Դոնեցկի Ինքնահռչակ Հանրապետության ներկայացուցիչները Գորլովկա ավանի գնդակոծման համար մեղադրել են ուկրաինական բանակին ՝ միաժամանակ հույս հայտնելով, որ առաջիկա մինսկյան հանդիպման ժամանակ Կիեւն իրենց հրադադարի երաշխիքներ կտա: