Հաստատվել է Հայաստանին նոր հայատառ դոմենային գոտի տրամադրելու հայտը:
Օրեր առաջ հաստատվել է Հայաստանին նոր հայատառ դոմենային գոտի տրամադրելու հայտը: Շատ շուտով հնարավորություն կլինի գրանցել հայատառ անվանումներով կայքեր: Նախաձեռնության հեղինակը «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն է:
Վերջինս շահագրգիռ կողմերի հետ համաձայնեցրել է հայատառ դոմենային տիրույթի անվանումը: 2015-ին արդեն հնարավոր կլինի գրանցել «.հայ» վերջավորությամբ ինտերնետային հասցեներ:
Նոր նախաձեռնությունը կնպաստի համացանցում հայատառ ստեղնաշարի ավելի ակտիվ օգտագործմանն ու հայկական տառատեսակների ինտեգրմանը ժամանակակից սարքերին:
Մանրամասները՝ տեսանյութում