ԱՄՆ-ն և և ՆԱՏՕ-ն 13-ամյա ռազմական ներկայությունից հետո լքում են Աֆղանստանը: Քաբուլում կայացել է Հյուսիսատլանտյան դաշինքի զորքերի ճանապարհման պաշտոնական արարողությունը:
ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն 13-ամյա ռազմական առաքելությունից հետո լքում են Աֆղանստանը: Քաբուլում անցկացվել է Հյուսիսատլանտյան դաշինքի զորքերի ճանապարհման պաշտոնական արարողությունը: ՆԱՏՕ-ի միացյալ հրամանատարությունը, որը լիազորված էր ղեկավարելու «Թալիբանի» դեմ մարտական գործողությունները, իջեցրել է դրոշը երկրի ռազմաբազաներից:
Աֆղանստանի անվտանգությունն այսուհետեւ ապահովելու է ազգային բանակը, սակայն դաշինքն օգնելու է զինվորականներին մարզելու եւ ռազմատեխնիկական աջակցության հարցում: 2015-ի հունվարի 1-ից երկրում մնացած զորախմբի անձնակազմի թիվը կկազմի 13 000: Օրինակ, 2011-ին զորախմբի թվակազմը 140 000 էր: