Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելել է Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարան: Նախարարը մասնակցել է զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված մեծարման միջոցառմանը:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարան: Նախարարը մասնակցել է զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված մեծարման միջոցառմանը։ Այնուհետև նա ներկա գտնվեց նաեւ Արցախյան ազատամարտի մասնակից Արտակ Օհանյանի պատվին անվանակոչված լսարանի բացման հանդիսավոր արարողությանը:
Միջոցառման ավարտին Սեյրան Օհանյանը մի շարք ազատամարտիկների պարգեւատրել է գերատեսչական մեդալներով, արժեքավոր նվերներով եւ պատվոգրերով:
Մանրամասները` տեսանյութում