Եղվարդի մանկապարտեզում կատարված դեպքը սառը ցնցուղ էր պատասխանատու մարմինների ու թունավորված 100 երեխաների ծնողների համար:
Եղվարդի մանկապարտեզում կատարված դեպքը սառը ցնցուղ էր պատասխանատու մարմինների ու թունավորված 100 երեխաների ծնողների համար:
Սկզբից շրջանառվում էր սննդային թունավորման վարկածը, երեխաներին կերակրել էին նրբերշիկով, չնայած այն փաստին, որ նախորդ տարի արձակված հրամանով նախադպրոցական հաստատություններում արգելվում է երշիկեղենի, պահածոների, տորթերի ու պաղպաղակի օգտագործումը: Հերթով հերքվեցին նաև օդակաթիլային ու ջրի միջոցով թունավորման վարկածները: Համաճարակաբանները քիչ են գնահատում նաև նրբերշիկից թունավորման հավանականությունը:
Միակ հնարավոր պատճառը դիզենտերիայի հարուցիչը կարող էր լինել, որն էլ փոխանցվել է խոհանոցում աշխատողներից մեկի կողմից հիգիենայի կանոնները չպահպանելու հետեւանքով:
Մանրամասները՝ տեսանյութում