Ուկրաինայի հարավ-արեւելքում հրադադարի մասին հերթական փաստաթուղթը նախատեսվում է ստորագրել դեկտեմբերի 9-ին: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի ներկայացուցիչը:

Ըստ Անդրեյ Լիսենկոյի՝ երկրի Նախագահ Պյոտր Պորոշենկոն հանդիպել է ուժայիններին եւ քննարկումների արդյունքում նշանակել հրադադարի համաձայնագրի կնքման օրը: Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ներկայացուցիչները հաջորդ շաբաթ Մինսկում պատրաստվում են ուկրաինական բանակի հետ կրակի դադարեցման մասին փաստաթուղթ կնքել: