Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը օրերս աշխատանքային այցով Շիրակի մարզում էր: Շրջայցը մեկնարկեց Արթիկ քաղաքից: Մշակույթի նախարարի առաջին կանգառը քաղաքի գեղարվեստի դպրոցում էր, որտեղ ծանոթացավ մարզի գյուղերի ու քաղաքների մշակութային հաստատությունների 84 սաների 90 աշխատանքի ցուցահանդեսին:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն օրերս աշխատանքային այցով Շիրակի մարզում էր: Շրջայցը մեկնարկեց Արթիկ քաղաքից: Մշակույթի նախարարի առաջին կանգառը քաղաքի գեղարվեստի դպրոցում էր, որտեղ ծանոթացավ մարզի գյուղերի ու քաղաքների մշակութային հաստատությունների 84 սաների 90 աշխատանքի ցուցահանդեսին:
Արթիկի դպրոցի սաները նախարարին իրենց ձեռքով պատրաստած կավե սպասք նվիրեցին, նախարարն էլ դպրոցին նվիրեց նկարչական պարագաներ, մոլբերտներ ու երաժշտական գրականություն:
Շիրակի մարզպետի ուղեկցությամբ Հասմիկ Պողոսյանի գլխավորած պատվիրակությունն այնուհետեւ ուղեւորվեց Գյումրի, որտեղ եղավ մի շարք այլ հաստատություններում:
Մանրամասները` տեսանյութում