Քաթարում ընթացող հեղինակավոր շախմատային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույցադրել են մեր ընտրանու գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանն ու Վլադիմիր Հակոբյանը: Վերջին տուրում Մովիսիյանը սպիտակներով առավելության է հասել գերմանիայի ներկայացուցիչ Արթուր Յուսուպովի նկատմամբ:
Քաթարում ընթացող հեղինակավոր շախմատային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույցադրել են մեր ընտրանու գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանն ու Վլադիմիր Հակոբյանը: Վերջին տուրում Մովսիսյանը սպիտակներով առավելության է հասել Գերմանիայի ներկայացուցիչ Արթուր Յուսուպովի նկատմամբ:
Վլադիմիր Հակոբյանն էլ սպիտակներով պարտվել է հոլանդացի Անիշ Գիրիին: 2 հայ գրոսմայստերները 6-ական միավորով բաժանել են 7-24-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշով Սերգեյ Մովսիսյանը 19-րդն է, իսկ Վլադիմիր Հակոբյանը՝ 20-րդը: Մրցաշարի հաղթող է դարձել Չինաստանի ներկայացուցիչ Յույ Յանյին: