Երեւանի քաղաքապետն ու առողջպահության նախարարը աշխատանքային շրջայց են կատարել քաղաքապետարանի ենթակայության մի շարք պոլիկլինիկաներում, ծանոթացել համար 8, 13, 15 և «Կարմիր Բլուր» պոլիկլինիկաներում քաղաքապետարանի տարեկան ծրագրով իրականացված նորոգման ու ջեռուցման աշխատանքներին:

Բացի այդ, բուժհաստատությունների պատասխանատուները ներկայացրել են նաև քաղաքապետարանի կողմից տրամադրված նոր բուժսարքավորումները, որոնք, նրանց հավաստմամբ, էապես բարելավել են աշխատանքների որակը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ առաջադրված պահանջների իրականացման հարցում Երեւանի քաղաքապետարանի հսկողությունը լինելու է մշտական: