Ուկրաինայի խորհրդարանը՝ Ռադան, հաստատել է նոր կառավարության կազմը: Իրենց պորտֆելները պահպանել են ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը, պաշտպանության նախարար Ստեpան Պոլտորակը, արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը, կրթության և արդարադատության նախարարները:
Ուկրաինայի խորհրդարանը՝ Ռադան, հաստատել է նոր կառավարության կազմը: Իրենց պորտֆելները պահպանել են ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը, պաշտպանության նախարար Ստեփան Պոլտորակը, արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը, կրթության և արդարադատության նախարարները:
Նոր կաբինետում կան նաև արտասահմանցիներ, որոնք պաշտոնի հետ միասին ստացել են նաև Ուկրաինայի քաղաքացիություն: Կառավարության 19 նախարարներն աշխատելու են վարչապետ Արսենի Յացենյուկի գլխավորությամբ:
Ուկրաինական Ռադայի քննարկմանն է ներկայացվել նաև 2 նոր օրինագիծ, որոնցից մեկի համաձայն դադարեցվում է ԱՊՀ-ին միանալու, երկրորդի՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բարեկամության համաձայնագիրը: