Ավելի քան 5 ամիս է`նախարարության աշխատակիցները Արմավիրի եւ Արարատի մարզերում լուծարում, կոնսերվացնում կամ փականային ռեժիմով ջրաքանակի սահմանափակումներ են իրականացնում այն հորերի նկատմամբ, որոնք շահագործման արտոնություն չունեն կամ սպառել են օգտագործման թույլտվության ժամկետը:
Ապօրինի խորքային հորերը շարունակում են մնալ բնապահպանության նախարարության խոշորացույցի տակ:
Ավելի քան 5 ամիս է` նախարարության աշխատակիցները Արմավիրի եւ Արարատի մարզերում լուծարում, կոնսերվացնում կամ փականային ռեժիմով ջրաքանակի սահմանափակումներ են իրականացնում այն հորերի նկատմամբ, որոնք շահագործման արտոնություն չունեն կամ սպառել են օգտագործման թույլտվության ժամկետը:
Արաքսը հերթական համայնքն էր, որտեղ լուծարվեց նախկինում ձկնաբուծական տնտեսությանը պատկանող, իսկ գործունեությունը դադարեցնելուց հետո համայնքի հաշվեկշռին փոխանցված խորքային հորերից մեկը: Արարտյան դաշտում 245 խորքային հորեր արդեն չեն շահագործվում:
Մանրամասները՝ տեսանյութում