Դիլիջանում կանխել են անտառամերձ մի հատվածի փլուզումը: Միայն վերջերս է հաջողվել նորոգված երկու թունելների միջոցով քաղաքի ընդերքի ջրերի հոսքը ուղղել դեպի Աղստեւ գետ:
Դիլիջանում կանխել են անտառամերձ մի հատվածի փլուզումը: Ուշացնելու դեպքում հողաշերտը կհայտնվեր քաղաքի կենտրոնում: Միայն վերջերս է հաջողվել նորոգված երկու թունելների միջոցով քաղաքի ընդերքի ջրերի հոսքը ուղղել դեպի Աղստեւ գետ:
Բնության տարերքը սանձելու փորձ արվել էր դեռ խորհրդային տարիներին, բայց ջրատար թունելների կառուցումն այդպես էլ ավարտին չէր հասել: Շինարարությունը վերսկսվեց, երբ հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը Դիլիջան կատարած այցի ժամանակ տեղեկացավ խնդրին:
Վթարային վիճակում հայտնված 925 և 673 գծամետր երկարությամբ երկու թունելները երեք տարում վերակառուցվել են ու այժմ հուսալիորեն ապահովում են ընդերքում կուտակված մեծ ծավալով ջրերի ելքը:
Մանրամասները` տեսանյութում