Ուկրաինայի իշխանությունները Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին առաջարկել են երկրի փոխվարչապետի պաշտոնը:
Ուկրաինայի իշխանությունները Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլիին առաջարկել են երկրի փոխվարչապետի պաշտոնը:
Սաակաշվիլին շնորհակալություն է հայտնել առաջարկի համար, բայց մերժել է՝ ներկայացնելով մի քանի պատճառ: Սաակաշվիլին չի ցանկանում զրկվել Վրաստանի քաղաքացիությունից, մինչդեռ Ուկրաինայում պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ է ընդունել այդ երկրի քաղաքացիությունը:
Բացի այդ, նա դեռ առաքելություն ունի Վրաստանում, որտեղ զարգացման փուլը դեռ չի ավարտվել: Սաակաշվիլին նշել է, որ իր համար առաջնահերթ է Վրաստանի զարգացումը: