Մոլդովայում քվեների հաշվարկը դեռ շարունակվում է: Արդեն մշակվել է թերթիկների 90 տոկոսը, նախնական տվյալների համաձայն՝ երկրի բնակչությունը բաժանված է երկու մասի՝ եվրոպամետների և ռուսամետների:
Խորհրդարանական ընտրությունների արդյունքները կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի ավելի ուշ:
Առայժմ առջեւում են սոցիալիստները, որոնք կողմ են եվրասիական ինտեգրմանը: Նրանց հետեւում են դեպի Եվրոպա ձգտող լիբերալ դեմոկրատները: Ըստ դիտորդների՝ խորհրդարան մտնելու իրական հնարավորություն ունի ընդհանուր թվով 5 կուսակցություն, որոնցից 3-ը եվրոպամետ են, 2-ը՝ ռուսամետ: