Նորածին երեխաների ճիշտ սնուցումը կարևոր է նրանց հետագա ֆիզիկական եւ հոգեկան զարգացման համար: Հատկապես կարեւոր է մինչեւ 6 ամսական երեխաներին մայրական կաթով սնուցելը: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ կրծքով կերակրելու դեպքում աշխարհում տարեկան մինչև 2 միլիոն երեխայի կյանք կարելի է փրկել:
Մայրական կաթի առավելությունների մասին նշում են և՛ բժիշկները, և՛ մայրերը: Կապանում կազմակերպված «Կարեւոր է առաջին 1000 օրը» խորագիրը կրող հանրային միջոցառումը հենց այս թեմային էր վերաբերում:
Երիտասարդ եւ ապագա ծնողներն իրենց գիտելիքները նաեւ ինտերակտիվ վիկտորինայի ժամանակ արտահայտեցին։
Մանրամասները` տեսանյութում