Վերջին մի քանի օրերին հայկական դրամը զգալիորեն արժեզրկվեց, ռուսական ռուբլու փոխարժեքի նվազումն ու դոլարի փոխարժեքի բարձրացումը շոկ առաջացրեցին մեր երկրում:
Արժութային շուկայի 1-2 օր տեւած ցնցումը, սակայն, երկարաժամկետ անհանգստություններ պատճառեց բիզնեսին ու օտարերկյա տրանսֆերներից կախվածության մեջ գտնվող հայաստանցիներին՝ բարդ խնդիրներ առաջադրելով տնտեսական իշխանություններին:
Վայրիվերումների պատճառը համաշխարհային շուկաներում տեղի ունեցած մեծ փոփոխություններն էին, որոնք չէին կարող շրջանցել Հայաստանը:
Մանրամասները՝ տեսանյութում