Օրերս պաշտոնական այցով Թուրքիայում էր ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը: Երկրի նախագահի հետ ունեցած հանդիպման ժամանակ քննարկվեցին բազմաթիվ աշխարհաքաղաքական հարցեր, որոնց թվում նաեւ «Իսլամական պետության» դեմ պայքարն էր:
Համատեղ ունեցած ասուլիսի ընթացքում լրագրողների և ներկաների ուշադրությունը սևեռվեց մեկ այլ ուշագրավ հանգամանքի վրա:
Հանդիպման վայր դարձած պալատը հայ ճարտարապետներն էին կառուցել մեկ դարից էլ ավելի առաջ, իսկ ասուլիսի սրահում՝ հենց բանախոսների գլխավերեւում կախված էր Հովհաննես Այվազովսկու կտավներից մեկը:
Մանրամասները՝ տեսանյութում