Եվրասիական տնտեսական միության շուկայում հայ արտադրողը պաշտպանված կլինի: Նման խոստում երկրի գործարարներին տվել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
Նա հանդիպման ժամանակ գործարարներին ներկայացրել է ԵՏՄ-ի տնտեսական մրցակցության պաշտպանության կանոներն ու սկզբունքները, որոնք շատ չեն տարբերվում Հայաստանում գործող կարգից:
Հանձնաժողովի նախագահը խոստացել է դիտարկել նաեւ հայաստանյան կաթնամթերքի շուկան, որտեղ վերջին տասնօրյակում գների թանկացում է նկատվում:
Մանրամասները` տեսանյութում