Լիբանանյան ընկերությունը պարտավորվել առաջիկա 10 տարում
կազմակերպել մայրաքաղաքի սանիտարական մաքրությունը:
Լիբանանյան ընկերությունը շահել է Երեւանի քաղաքապետարանի մրցույթը և պարտավորվել առաջիկա 10 տարում կազմակերպել մայրաքաղաքի սանիտարական մաքրությունը: Առաջին փուլով ընկերությունը կկազմակերպի Երեւանի 5 համայնքների աղբահանությունը: Այդ նպատակով ներմուծվել է ժամանակակից տեխնիկա եւ բազմաթիվ նոր աղբարկղեր:
Մրցույթի համաձայն՝ հայտ ներկայացնող կազմակերպությունները պարտավորվել են ոչ միայն եվրոպական նոր համապատասխան տեխնիկայով ամբողջությամբ փոխարինել աղբահանության և սանմաքրման մեքենաներն ու սարքավորումները, այն նաեւ GPS համակարգեր ներդնել աղբատար մեքենաներում՝ այդ ձևով առավել արդյունավետ դարձնելով աղբահանությունը:
Մանրամասները` տեսանյութում