Բոլիվիայի օրենսդիր մարմնի զույգ պալատներն ընդունել են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ:
Ուշագրավ է, որ իրավաքաղաքական ու աշխարհագրական ճշգրիտ եզրույթներով ընդունած բանաձեւում բոլիվիացի կոնգրեսականները ոչ միայն անկողմնակալ ու արդար գնահատական են տալիս իր բնօրրանում հայ ժողովրդի զանգվածային ոչնչացման փորձին, այլ նաեւ կրկնակի հանցագործության մեջ մեղադրում Անկարային ժխտողականությունը պետական քաղաքականության հիմք դարձնելու համար:
Խորհրդարանի երկու պալատների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստաթուղթը Բուենոս Այրեսի սբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում երեկ հանձնվել է Հայաստանի դեսպան Վահագն Մելիքյանին եւ Արգենտինայի հայոց թեմի առաջնորդ Տեր Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանին։
Մանրամասները` տեսանյութում