Ձմեռային դադարից առաջ կիրակի կայացել են Բարձրագույն խմբի 15-րդ տուրի վերջին 2 հանդիպումները, որոնցում հաղթողներ չեն եղել: «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ոչ ոքի՝ 1:1 է խաղացել «Արարատի» հետ, իսկ գործող չեմպիոն «Բանանցը» Գյումրիում խաղաղությամբ է բաժանվել տեղի «Շիրակի» հետ՝ 2:2:
15-րդ տուրից հետո առաջատարը 34 միավոր վաստակած «Ուլիսն» է, որը 3 անընդմեջ պարտություններից հետո ընդամենը մեկ միավորով է գերազանցում «Փյունիկին»: Լավագույն եռյակը եզրափակող «Շիրակն» ունի 25 միավոր: Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնությունը վերսկսելու է հաջորդ տարվա մարտին: