«Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած «Հեռուստամարաթոն 2014»-ն այս տարի ավելի քան 12 մլն ամերիկյան դոլարի նվիրատվություն հավաքեց: Դեռ նախորդ մարաթոնին սկսված Վարդենիս-Մարտակերտ ռազմավարական նշանակության ավտոճանապարհի շինարարությունը վերջապես ավարտին կհասնի:
Կազմակերպիչները հանգանակություններ են ակնկալում նաեւ ռուսաստանաբնակ գործարարներից ու այդ երկրի հայ համայնքից, որտեղ այս տարի չկայացավ ավանդական ճաշկերույթը, որի ժամանակ նախորդ տարիներին զգալի միջոցներ էին նվիրաբերվել հիմնադրամին:
Մանրամասները՝ տեսանյութում