Կայացել է իսպանական Պրիմերայի 13-րդ տուրի վերջին եւ կենտրոնական «Վալենսիա»– «Բարսելոնա» հանդիպումը:
Կատալոնացիները հիմնական ժամանակի վերջին րոպեին Սերխիո Բուսկետսի հեղինակած միակ գոլի շնորհիվ հաղթել են նվազագույն հաշվով: Այս հաղթանակից հետո կապտանռնագույններն ունեն 31 միավոր եւ առաջնության առաջատար Մադրիդի «Ռեալին» զիջում են ընդամենը 2 միավորով:
Այս տուրում «Ռեալը» 2-1 հաշվով արտագնա հաղթանակ էր տարել «Մալագայի» նկատմամբ: Գործող չեմպիոն «Աթլետիկոն» 29 միավորով երրորդ տեղում է: