Եղվարդի մանկապարտեզում արձանագրված թունավորման հետեւանքով հոսպիտալացված երեխաների թիվն աստիճանաբար աճում է: Փոքրիկներից ոմանք բուժվում են Երևանում, մյուսները՝ Եղվարդի «Նաիրի» բուժկենտրոնում:
Ըստ Առողջապահության նախարարության՝ երեխաների առողջական վիճակն ունի դրական դինամիկա: Դեպքի կապակցությամբ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվել են նյութեր, որոնց հիման վրա հարուցվել է քրեական գործ:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից հայտնել են, որ իրականացվում է սննդամթերքի մնացորդային քանակների հաշվառում եւ կասեցում, մինչ կպարզվի, թե ինչն է եղել թունավորման պատճառը:
Սննդից վերցված նմուշների փորձաքննության պատասխանը կլինի 3 օրից ոչ շուտ:
Մանրամասները` տեսանյութում