Վաշինգտոնում մեկնարկած Ամերիկայի հայագիտական ընկերակցության 40-րդ հոբելյանական գիտաժողովի թեման Հայոց ցեղասպանությունն էր:
Ազգությամբ հայ, թուրք եւ ամերիկացի հայտնի պատմաբաններ ու քաղաքագետներ ներկայացրել են իրենց ուսումնասիրություններն ու ատենախոսությունները, որոնցում նկարագրված են Հայոց ցեղասպանության՝ պատմագիտությանը դեռեւս անհայտ բազմաթիվ դրվագներ:
Հետազոտող Գրեգ Աֆտանդիլյանը, օրինակ, Հայոց ցեղասպանությունից հետո աշխարհով մեկ սփռված վերապրողների մոտ երկու իրարամերժ միտում է նկատում: Նրանց մեծ մասը հաճախ հիշում էր ջարդը, պատմում բարեկամներին, հարևաններին, մամուլում հոդվածներ տպում կամ գրքեր գրում:
Ցեղասպանությունից փրկվածների մյուս հատվածը, սակայն, երբեք էլ չխոսեց՝ փորձելով մոռացության տալ այն, ինչը վերհիշելն իրենց ուժերից վեր էր:
Մանրամասները` տեսանյութում