Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Արմավիրի եւ Արագածոտնի մարզերում: Հանրապետության Նախագահն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի նորակառույց վարչական և առաջին բնակելի մասնաշենք:
Սերժ Սարգսյանը ոլորտի պատասխանատուների, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի, ԵԱՀԿ գրասենյակի ու միջազգային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ծանոթացել է իրականացված աշխատանքներին ու միջազգային չափանիշներին համապատասխան կառուցված հաստատության պայմաններին:
Մանրամասները` տեսանյութում